Հրաչյա Հակոբյանի հայտարարություններն «Օսկարի» են արժանի 

Հրաչյա Հակոբյանի հայտարարություններն «Օսկարի» են արժանի 

Ընդդիմությունն ինքն իրեն մաշեցրեց՝ մենք ոչինչ չենք արել: Այսօր իշխանափոխության պահանջ չկա: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Հրաչյա Հակոբյանը:

Իր դերերի համար այդպես էլ «Օսկարի» չարժանացած, Փաշինյանի աներձագ լինելու համար ԱԺ-ում հայտնված, քաղաքականությունից և պետական կառավարումից կիլոմետրերով հեռու գտնվող Հրաչյա Հակոբյանը կրկին «քննադատում»  է ընդդիմությանը: Հակոբյանի հայտարարության ամենածիծաղելի մասը՝ «իշխանափոխության պահանջ չկա» արտահայտությունն է: Հայ ազգի հայրենասեր, գիտակից, Արցախը սիրող հատվածն ամեն օր ՀՀ-ում, Արցախում և Սփյուռքում պահանջում է ՔՊ-ականների հեռացումը: ՔՊ-ականները ՀՀ-ում չունեն ոչ իշխանություն, ոչ վարկանիշ՝ այդ ամենը «փուչիկ» է: 

Հրաչյա Հակոբյանն ու թիմը դեռևս իրենց աթոռներին են, քանի որ ՀՀ քաղաքացիների մի մասը պասիվ է, գտնվում է ապատիայի մեջ կամ սգում է իր զինվորների կորուստը, ովքեր զոհվեցին 44-օրյա պատերազմի օրերին: Բացի այդ, ՔՊ-ականները կատարում են այն բոլոր հրահանգները, որոնք գալիս են տարբեր գերտերությունների մայրաքաղաքներից՝ հենց նրանք հրաժարվեն կատարել որևէ հրահանգ՝ հաջորդ իսկ օրը ՔՊ-ն հայտնվելու է ԱԺ-ից դուրս:

Ընդդիմության պայքարը՝ Արցախի և հայոց պետականության պահպանման համար մղվող պայքար է՝ այն անպայման հաջողելու է, իսկ ՔՊ-ն օրենքի սահմաններում քաղաքական, իրավական պատասխանատվության է ենթարկվելու 2018թ.-ից ի վեր իրենց քայլերի համար:

Վահրամ Բագրատյան