Միավորվենք, կազմակերպենք ու կհաղթենք. Արթուր Ղազինյան

Պատմության մեջ մասշտաբային բոլոր փոփոխություններն իրագործել է փոքրամասնությունը:Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Ժողովուրդը վերջում է միանում՝ փոքրամասնության հաղթանակը վայելելու ու այդ հաղթանակին տեր դառնալու համար:
Մեծ փոփոխության համար Հայաստանում առկա է բավարար մարդկային ու ինտելեկտուալ ռեսուրս. միավորվենք, կազմակերպենք ու կհաղթենք:
Այդժամ «ժողովուրդը» մեզանից բարձր կգոռա «Նիկոլ դավաճան»:
Պետք է հաղթել, «ժողովուրդը» սպասում է մեր հաղթանակին, ուրիշ տարբերակ ուղղակի չունենք:
Աստված պահապան Հայ ազգին ու Հայկական պետությանը . . .»: