Լավրովը հունիսի 8-ին ռազմական պատվիրակության հետ կժամանի Թուրքիա

Լավրովը հունիսի 8-ին ռազմական պատվիրակության հետ կժամանի Թուրքիա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ հունիսի 8-ին սպասվում է  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Անկարա. գրում է Anadolu-ն։

«Լավրովը հունիսի 8-ին այցով կժամանի Թուրքիա», - ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարին կուղեկցի ռազմական պատվիրակություն, որը քննարկումներ կանցկացնի թուրքական համապատասխան գերատեսչությունների հետ։