ԱՄՆ-ում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութեր)

ԱՄՆ-ում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութեր)

Կալիֆոռնիայի հարավում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող Օքսնարդ քաղաքից 27 կմ հյուսիս-արևմուտք: Որտեղ ապրում է մոտ 207 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում մոլեգնում է Հիլարի արևադարձային փոթորիկը: Ջուրը լցվում է փողոցներ, թափանցում շենքեր և հեղեղում ամեն ինչ ճանապարհին։ United Airlines ավիաընկերությունը չեղարկել է բոլոր թռիչքները Հարավային Կալիֆորնիայի տարածքում փոթորկի պատճառով։

Տեսանյութերը՝ այստեղ