Եթե ամուսնուս չթողնեք, կկտրեմ երակներս․ Քանաքեռ-Զեյթունի բաժնի մոտ ոստիկաններին հաջողվել է կանխել կնոջ ինքնավնասումը

Եթե ամուսնուս չթողնեք, կկտրեմ երակներս․ Քանաքեռ-Զեյթունի բաժնի մոտ ոստիկաններին հաջողվել է կանխել կնոջ ինքնավնասումը

Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում՝ Ահարոնյան փողոցում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի վարչական շենքի մոտ։

ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հանցագործություն կատարելու կասկածանքով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Երևանի մի բնակչի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանները բաժնում պարզում էին դեպքի հանգամանքները, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է այցելում բաժին բերված տղամարդու կինը և սպառնում՝ «Եթե ամուսնուս չթողնեք, իմ կյանքին վերջ եմ տալու»։

Օպերատիվորեն ժամանում են ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ փրկարար հոգեբանը։

Փրկարարները, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժնի ծառայողներն ու Երևանի գնդի պարեկները բանակցություններ են վարում այդ կնոջ հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Ի վերջո՝ հաջողվում է, և կինը հրաժարվում է այդ քայլից։