Ներողություն ենք խնդրում խառը մենամարտերի բոլոր երկրպագուներից․ Արթուր Ծառուկյան

 Ներողություն ենք խնդրում խառը մենամարտերի բոլոր երկրպագուներից․ Արթուր Ծառուկյան

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջատար, տիտղոսի հավակնորդ, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանի եղբայրը՝ Արթուր Ծառուկյանը, սոցիալական ցանցերում անդրադարձել է UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի դեմ մենամարտից հրաժարվելու փաստին։

«Ցավոք, մենք հրաժարվեցինք մենամարտից Արմանի վնասվածքի պատճառով։ Վերջին կիլոգրամները գցելիս է ի հայտ եկել վնասվածքը։ Ստիպված եղանք ընդունել բոլորիս համար ծանր որոշումը։ Ներողություն ենք խնդրում խառը մենամարտերի բոլոր երկրպագուներից։ Մեզ համար սա ավելին էր, քան պարզապես մենամարտ»,- գրել է Արթուր Ծառուկյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անձնական քաշի նվազեցման ժամանակ  Արման Ծառուկյանը մեջքի վնասվածք է ստացել։ Արման Ծառուկյանին փոխարինել է բրազիլացի Ռենատո Մոյկանոն։