Ռուսաստանից Հայաստան ավիատոմսերի գները կտրուկ աճում են

Ռուսաստանից Հայաստան ավիատոմսերի գները կտրուկ աճում են

Մոսկվայից Երևան ուղիղ չվերթի գները բարձրացել են մինչև 1700 դոլար։ Որոշ ավիաընկերություններ ամբողջությամբ սպառել են տոմսերը։ 

«Կոմերսանտի» հաղորդմամբ՝  հունիսի 24-ի երեկոյան Utair-ից դեպի Երևան միակ ուղիղ չվերթն արժե 206000 ռուբլի։ Տրանսֆերներով թռիչքների համար 40 հազար ռուբլի աժողությամբ մնացել են մի քանի տոմս, ճանապարհորդությունը կտևի մեկ օրից ավելի։ Կիրակի ուղիղ տոմսերը FlyArna-ից սկսվում են 40 հազար ռուբլիից, «Աերոֆլոտ»-ինը՝ 70 հազարից, ավելի շատ տոմսեր առկա են «Շիրակ Ավիա»-ում 138 հազար ռուբլիով  և «Utair»-ում՝ 198 հազար ռուբլով: Երկուշաբթի տոմսերի արժեքը սկսվում է 31 հազար ռուբլուց:

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝  MediaHubWorld