Էրդողանը Զելենսկուն կառաջարկի կազմակերպել իր հանդիպումը Պուտինի հետ. ԶԼՄ-ներ

Էրդողանը Զելենսկուն կառաջարկի կազմակերպել իր հանդիպումը Պուտինի հետ. ԶԼՄ-ներ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Լվով կատարած այցի ընթացքում Վլադիմիր Զելենսկուն կառաջարկի կազմակերպել հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. հայտնում է A Haber հեռուստաալիքը Լվովից՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին։

Մինչդեռ CNN Turk-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպել՝ Ուկրաինայի «ճանապարհային քարտեզը» որոշելու համար։