Անքնություն, միգրեն... մագնիսական փոթորիկներ նոր ալիք է մոտենում. ի՞նչ կլինի վաղը

ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի տվյալներով՝ այսօր՝ հուլիսի 28-ին, մագնիսական փոթորիկներ չեն սպասվում։ K-ի ինդեքսն այսօր չի գերազանցի 2-3 բալը, մագնիսական փոթորկի հավանականությունը 5% է, իսկ ուժեղ մագնիսական փոթորկի հավանականությունը 1%-ից ոչ ավել։
Երկուշաբթի՝ հուլիսի 29-ի երեկոյան Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում, հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական ինստիտուտի Արեգակնային ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի մասնագետները։ Տիեզերական եղանակի ազդեցությունը կզգացվի ժամը 21։00-ից հետո։
Խաղաղօվկիանոսյան պետական համալսարանի գիտնականների կարծիքով՝ մագնիսական փոթորիկները կարող են զգալի ազդեցություն ունենալ մարդու ինքնազգացողության և առողջության վրա։ Դա պայմանավորված է նրանով, որ մագնիսական դաշտի տատանումների ժամանակ մազանոթային արյան հոսքը նկատելիորեն արգելակվում է, և առաջանում է հյուսվածքների թթվածնային քաղց։
Մագնիսական փոթորիկները հատկապես վտանգավոր են սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց համար։
Թերապևտ Պավել Սմիրնովը խորհուրդ է տվել եղանակից կախված մարդկանց մագնիսական փոթորիկների ժամանակ պահպանել որոշակի կանոններ, որպեսզի նվազագույնի հասցնեն դրանց ազդեցությունը առողջության վրա: Նրա կարծիքով՝ մաքուր օդում ավելի շատ պետք է քայլել։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world