Հոմսում հարձակվել են ռազմական քոլեջի վրա. կան տասնյակ զոհեր (տեսանյութ 18+)

Հոմսում հարձակվել են ռազմական քոլեջի վրա. կան տասնյակ զոհեր (տեսանյութ 18+)

Առնվազն 80 մարդ է զոհվել, մոտ 240-ը՝ վիրավորվել սիրիական Հոմսում ռազմական քոլեջի վրա հարձակման հետևանքով. հայտնել է Սիրիայի առողջապահության նախարարը։

Սիրիայի կառավարությունը այս ահաբեկչությունից հետո եռօրյա սուգ է հայտարարել։

Սիրիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Հոմսում տեղի ունեցած ահաբեկչությունը և ասել, որ այս հանցագործությունը ցույց է տալիս դրա հեղինակների համառությունը՝ շարունակելու իրենց դաժան և արյունալի ահաբեկչական մոտեցումը, որից երկար տարիներ տուժել է սիրիացի ժողովուրդը։

Ահաբեկչության առաջին րոպեներին որոշ լրատվամիջոցներ հաղորդում էին Սիրիայի պաշտպանության նախարարի մահվան մասին, սակայն իրազեկ աղբյուրները նշում էին, որ Սիրիայի պաշտպանության նախարարը լքել է Հոմսի ռազմական վարժարանը անօդաչու սարքի հարձակումից մոտ 20 րոպե առաջ։

Երևում է, որ այսօրվա անօդաչու թռչող սարքի հարձակումը Հոմսի ռազմական քոլեջի վրա իրականացվել է երկրների և ահաբեկչական խմբավորումների աջակիցների համագործակցությամբ և առաջնորդությամբ։

(18+)Տեսանյութը՝ այստեղ