Կարող ենք ԳՇ պետ չունենալ, պաշտպանության նախարարն էլ կարող է մասնակցել քարոզարշավին, ի՞նչ կա, որ․ ՔՊ (տեսանյութ)

Զինված ուժերը ուղղահայաց են՝ վերից վար, և կարող է մշտական հիմունքներով գործող ԳՇ պետ չլինել, բայց չի կարող լինել իրավիճակ, որ չլինի ԳՇ պետի պատոնակատար։ Այդ մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե եթե չունենք ԳՇ պետ ու տեղակալներ, իսկ փորձագետները հավանական պատերազմի մասին են խոսում, ինչպե՞ս է իշխանությունը տեղեկատվություն ստանալու պատերազմի սկսվել-չսկսվելու մասին։

Պատգամավորը նշեց, որ չի կարող լինել իրավիճակ, երբ բանակային համակարգում լինի սուբորդինացիոն համակարգի որևէ օղակի բացակայություն։

«Բանակը և ԳՇ-ն գործում են այնպես, ինչպես նախատեսված է։ Ինչ վերաբերում է զենք ձեռք չբերելուն, ապա ինչո՞ւ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենքն ընդդիմադիրներն ուղարկեցին ՍԴ, թող ընդունեին, որ գումար վերադարձնեին բյուջե, զենք ձեռք բերեին»,- ասաց նա։

Բացի այդ, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է Պաշտպանության նախարարը Վեդիում մասնակցում Գարիկ Սարգսյանի քարոզարշավին, ինչին պատասխանեց ՔՊ-ական Արման Եղոյանը։ Նա նշեց, որ ՀՀ-ում նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և նա կարող է մասնակցել քարոզարշավին։