Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսի 11-ին

Blog Image

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ երկուշաբթի, իսկ հնարավոր վայրը համարվում է Հռոմը, հաղորդել է «Fox News»-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ երկու աղբյուրների։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Պուտինի և Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպման վերաբերյալ, և որ դրա վրա աշխատանքներ են սկսվել։ Հինգշաբթի օրը Պուտինը ԱՄԷ-ն անվանել է Թրամփի հետ իր հանդիպման համար հարմար վայրերից մեկը։

Դիտարկվում են նաև տարբերակներ Եվրոպայի և աշխարհի այլ երկրներում։

Send