Մեքենան ընկել է Արփա գետը (տեսանյութ)

Մեքենան ընկել է Արփա գետը (տեսանյութ)

Մարտի 29-ին, ժամը 14։03-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից Սարավան գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է գետում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143-րդ կմ-ի մոտակայքում՝ Արփա գետից, դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Զ․ Հ․)։

Տեսանյութն այստեղ