Ձայների հաշվարկն ավարտված է. ո՞վ է հաղթել և ո՞վ կդառնա Երևանի քաղաքապետ

Ժամը 06:00-ի դրությամբ՝ ԿԸՀ-ն ավարտել է Երևանի ավագանու (մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնի) ընտրությունների ձայների էլեկտրոնային հաշվարկը։ Բոլոր 475 ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփվել են։
Ռեկորդային ցածր՝ 28,46% մասնակցությամբ (824250 ընտրողներից միայն 234.553-ն են մասնակցել քեվարկությանը) ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
ՔՊ - 38․970 (32,57%)
ԱԱԿ - 22․188 (18,89%)
Մայր Հայաստան - 17․534 (15,43%)
Հանրապետություն - 13․387 (11,32%)
Հանրային ձայն - 11․499 (9.68%)
«Ապրելու երկիր» կուսակցություն – 3,64% (8425),
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 1,8% (4174),
«Հաղթանակ» կուսակցություն – 1,71% (3959),
«Արդար Հայաստան» կուսակցություն – 1,12% (2595),
«Հայաստանի եվրոպական կուսակցություն»– 1,11% (2572),
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – 1,01% (2348),
«Ուժը հայրենյաց» կուսակցություն – 0,74% (1706),
«Միացյալ Հայաստան» կուսակցություն – 0,55% (1282),
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն – 0,34 (780):