Այս սովորությունը մեծացնում է ինuուլտից մաhանալու վտանգը․ խոսել է մասնագետը

Այս սովորությունը մեծացնում է ինuուլտից մաhանալու վտանգը․ խոսել է մասնագետը

Սրտաբան Գերման Գանդելմանը ռուսաստանյան Առաջին ալիքի «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում ասել է, որ տասը ժամից ավելի քնելու սովորությունը մեծացնում է ինսուլտից մահանալու վտանգը։ 

Գանդելմանն ասել է, որ վեցից ութ ժամ քունը համարվում է առողջարար։ «Իսկ տասը ժամից ավելի քնելը վնասակար է»,- նշել է բժիշկը։

Բժիշկը մեջբերել է բրիտանական հետազոտության արդյունքները, որտեղ գիտնականները վերլուծել են ավելի քան երեք միլիոն մարդու տվյալները: «Եզրակացությունն այն էր, որ տասը ժամ և ավելի քունը 30 տոկոսով մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը, 56 տոկոսով՝ ինսուլտից մահացությունը, 50 տոկոսով՝ սիրտ-անոթային հիվանդություններից մահվան ռիսկը»,- ​​եզրափակել է սրտաբանը։