«Արարատ-Արմենիա»-ն՝ Հայաստանի Սուպերգավաթակիր

Այսօր՝ ապրիլի 9-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց Վարդան Մինասյանի գլխավորած թիմի ջախջախիչ հաղթանակով՝ 4:0:
«Արարատ-Արմենիայի» կազմում դուբլ ձևակերպեց Մարիուս Նուբիսին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Տենտոն Յենեն։ Խաղի ընթացքում գրանցվեց նաև ինքնագոլ։