Ղրղզստանում ձերբակալել են նախագահի եղբորորդուն

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) աշխատակիցները ձերբակալել են երկրի նախագահ Սադիր Ժապարովի եղբորորդուն՝ Ուլան Ժապարովին, հայտնում է Sputnik Ղրղզստանը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ժ. Ռ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը մինչև օգոստոսի 19-ը։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ։
2023 թվականի հունիսին Ուլան Ժապարովն արդեն կալանավորվել էր իրավապահների կողմից։ Նրան մեղադրում էին մաքսայինում կոռուպցիոն սխեմաներին մասնակցելու մեջ, սակայն ավելի ուշ տղամարդը տնային կալանքի տակ էր։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world