Երևանն արտահերթ ընտրությունների չի գնա

Երևանում ավագանու արտահերթ ընտրություններ չեն նախատեսվում։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Նա նշեց, որ այս պահին նման որոշում իշխող խմբակցությունը չունի։
«Այս պահին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը Լևոն Հովհաննիսյանն է: Օրենսդրությամբ՝ քաղաքապետի բացակայության ժամանակ պաշտոնակատար դառնում է առաջին տեղակալը»,- նշեց Գալջյանը։
Ըստ նրա՝ նա կլինի քաղաքապետի ԺՊ մինչև հերթական ընտրություններ։
«Մենք նոր քաղաքապետ չենք ընտրի, քանի որ հերթական ընտրություններին ամիսներ են մնացել»,-ասաց Արմեն Գալջյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ Երևանի ավագանու արտահերթ նիստի մասին ևս դեռևս որևէ որոշում չկա։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստ էլ չեղավ․ պատճառն, ըստ մեր աղբյուրների, քաղաքապետի ԺՊ-ի՝ այս պահին ամբողջ ինֆորմացիային չտիրապետելն է:
Նարե Գնունի