Ադրբեջանը հերքում է ՔՊ-ականին

Ադրբեջանը հերքում է ՔՊ-ականին

Ադրբեջանը պատասխանել է Հայաստանի՝ խաղաղության պայամանագրի շուրջ առաջարկների մասին հայտարարությանը։

«Ադրբեջանական կողմը հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացրել է իր մեկնաբանությունները հայկական կողմին։ Հայկական կողմի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշել են գերատեսչությունում։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի առաջարկներին։