Բոլիվիայում ձախողված հեղաշրջման առաջնորդը նշել է դրա ձախողման պատճառը

Բոլիվիայում պետական հեղաշրջումը ձախողեց վատ նյութատեխնիկական (լոգիստիկ) ապահովումը։ Այսպես է պատճառաբանել ձախողված ապստամբության առաջնորդ Խուան Խոսե Սունյիգան իր անհաջողությունը ոստիկանական հարցաքննության ժամանակ, գրել է Los Tiempos-ը։
«[Հեղաշրջման փորձը ձախողվեց], քանի որ Վիաչա քաղաքի ստորաբաժանումներից երկար ժամանակ պահանջեցվեց տեղ հասնելու համար, նավատորմի և ռազմաօդային ուժերի անձնակազմը նույնպես չկարողացավ հասնել, քանի որ որոշված էր, որ ապստամբությունը տեղի կունենա չորեքշաբթի օրը՝ հունիսին 26-ին, առավոտյան ժամը 11-ին»,- հարցաքննության ժամանակ պարզաբանել է գեներալը։
Նյութի հեղինակները նշել են, որ այս կերպ Սունյիգան հաստատել է հեղաշրջում իրականացնելու իր մտադրությունը։
Ավելի վաղ Բոլիվիայում հեղաշրջման փորձ էր տեղի ունեցել. Զինվորականները գրավել էին Լա Պաս քաղաքի Պլասա Մուրիլյոն, որտեղ տեղակայված են կառավարական շենքերը։ Գեներալ Սունյիգան ասել է, որ այս կերպ ինքը պահանջում է երկիր վերադարձնել ժողովրդավարությունը։