Քրեակատարողականներում մարդիկ պատշաճ բուժօգնություն չեն ստանում․ Դանիելյան

ՔԿՀ-ներում բազմաթիվ խնդիրներ կան՝ կապված դեղորայքի տրամադրման հետ։ Այդ մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ ամիսներով հերթագրվում են իրենց առողջական խնդիրների հետ կապված, բայց պատշաճ բուժօգնություն չեն ստանում։

«Անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցներն իրավունք ունեն պատշաճ բուժօգնություն ստանալու»,- շեշտեց Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։