Աղավնոյում և Բերձորում խառնաշփոթ է, իսկ ՀՀ իշխանությունն Արցախով առուվաճառք է անում․ Հակոբյան
Աղավնոյում էլ, Բերձորում էլ խառնաշփոթ է։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ երկու համայնքներում մարդիկ իրենց մենակ են զգում։
«Մարդիկ կան, որոնք արդեն գնում են, կան նաև մարդիկ, որոնք մինչև վերջին վայրկյանը ուզում են մնալ ու տեսնել, թե ինչ է լինելու»,- նշեց նա։
Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ մարդիկ իշխանությունից ակնկալիքներ ունեն, սակայն դրանք չեն արդարանալու, քանի որ իշխանությունը պոպուլիզմով է զբաղված։
«Պատերազմից հետո տեղահանված արցախցիներին ևս երկու համայնքների բնակիչներ են միանում ու համալրում նրանց շարքը։ Այսինքն՝ այս մարդկանց խնդիրները ամբողջությամբ չեն լուծվում, անորոշություն է»,- նշեց պատգամավորը։
Բացի այդ, Մետաքսե Հակոբյանը նշեց, որ Հայաստանի իշխանություններն այժմ բացարձակ առնչություն չունեն Արցախի հետ։
«Արցախի հարցի հետ ևս Հայաստանի իշխանությունները որևէ առնչություն չունեն։ Նրանք առուվաճառք են անում Արցախով»,- ասաց Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։