Հատուկ գործողության սկզբից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը ունեն մոտ 1 մլն սպանված ու վիրավոր, կորցրել են մոտ 20 հազար տանկ և զրահամեքենա, ասել է Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։
Նրա խոսքով՝ ՌԴ Զինված ուժերն ունեն նախաձեռնություն և առաջ են շարժվում ամբողջ ճակատով, չնայած Արևմուտքի կողմից Ուկրաինայի Զինված ուժերին ցուցաբերվող հսկայական օգնությանը։
Գերասիմովը նշել է, որ այս տարի ազատագրվել է ավելի քան 190 բնակավայր, վերահսկողության տակ է անցել մոտ 4,5 հազար քմ. կմ տարածք։
«Ուկրաինայում հատուկ գործողության սկզբից ի վեր Ուկրաինայի զինված ուժերի անդառնալի կենդանի կորուստները գերազանցել են 365 հազարը»,- գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի զեկույցին։
Վալերի Գերասիմովի խոսքով՝ ավելի քան 30 երկիր Ուկրաինային ռազմական արտադրանք է մատակարարում, ամենից շատ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա և Դանիա։
Ընդհանուր արտաքին ֆինանսական օգնությունն Ուկրաինային կազմել է ավելի քան 350 մլրդ դոլար, որից 170 մլրդ դոլարը՝ ռազմական կարիքների համար.