Մերձավոր Արևելքը հայտնվել է լայնամասշտաբ պատերազմի շեմին, BRICS+ գագաթնաժողովի կլոր սեղանի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ Գազայի հատվածում մարտերի ընթացքում արդեն զոհվել է ավելի քան 40 հազար մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։
«Ռուսաստանի Դաշնությունը դեմ է Մերձավոր Արևելքում հակամարտող կողմերի ցանկացած ահաբեկչական դրսևորմանը»։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի կառուցվածքը պետք է հարմարեցվի ժամանակակից իրողություններին, և որ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրները պետք է ավելի շատ ներկայացված լինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։