Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մահացել է «եղբայրական համբույր» գրաֆիտիի հեղինակ Դմիտրի Վրուբելը

Blog Image

Մահացել է ազգությամբ ռուս, սակայն Գերմանիայում իր աշխատանքային կարիերան շարունակած նկարիչ Դմիտրի Վրուբելը։

Նա աշխարհին հայտնի դարձավ իր՝ խորհրդային առաջնորդ Լեոնիդ Բրեժնևի և ԳԴՀ ղեկավար Էրիխ Հոնեկերի՝ «Եղբայրական hամբույր» գրաֆիտիով։ Նա ունեցել է գրաֆիտիների բազմաթիվ այլ հայտնի աշխատանքներ:

Նկարիչը 62 տարեկան էր։ Դեռևս հայտնի չէ նկարչի մահվան պատճառը։ Հուլիսի 14-ին նկարչի՝ հիվանդանոցում արված նկարը հրապարակվել էր իր ֆեյսբուքյան էջում։ Վրուբելի կինը՝ Վիկտորյա Տիմոֆեևան, հուլիսի 17-ին հայտարարել էր, որ ամսունու վիճակը օր օրի վատանում է՝ կորոնավիրուսի թողած խնդիրների հետևանքով։

Վրուբելը ծնվել է Մոսկվայում, 1960 թվականին։ Նա սովորել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում։ Այնուհետև նա տեղափոխվել է Գերմանիա` ապրելու։

Send