Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Կառուցապատողների դեմ աղմկահարույց նախագիծը կընդունվի․ «Հրապարակ»

Blog Image

«Հրապարակ» թերթը գրում է. «Գեւորգ Պապոյանի գլխավորած ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ հավանության է արժանացրել աղմկահարույց նախագիծը` կառուցապատողների մասին։

Խոսքը Պապոյանի հեղինակած օրենքի մասին է, որով առաջարկում է, որ բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, գումարն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին: Առաջին ընթերցման տարբերակում առաջարկում էր՝ 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը՝ երբ բնակարանը կառուցված լինի եւ հանձնվի սեփականատիրոջը։ Այս նախագիծը բուռն կրքեր առաջացրեց ինչպես կառուցապատողների, այնպես էլ ՔՊ-ի շրջանում։

Մարդիկ վստահ էին, որ փոքր եւ միջին կառուցապատողները դուրս կմղվեն դաշտից` շենք կառուցելը կմոնոպոլացվի Հայաստանում: Եվ առաջին ընթերցում անցած նախագիծը սառեցվեց, որ լրամշակվի։ Երկրորդ ընթերցման ներկայացված տարբերակում չնչին խմբագրում է արվել՝ 25/75 հարաբերակցությունը փոխվել է 30/70-ի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Send