Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը նախատեսում է հունիսի 23-ին այցելել Թուրքիա. կիրակի օրը լրագրողներին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։
«Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը մեր երկիր կայցելի 2022 թվականի հունիսի 23-ին։ Բանակցությունների ընթացքում, որոնք տեղի կունենան առաջիկա այցի շրջանակներում, կքննարկվեն երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», - հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։
Մայիսին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել էր Իսրայել, որը թուրք նախարարի առաջին այցն էր հրեական պետություն վերջին 15 տարվա ընթացքում։ Ավելի վաղ Չավուշօղլուն չէր բացառել, որ Լապիդի պատասխան այցի ժամանակ կարող է քննարկվել դեսպանների վերադարձի և երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման հարցը։
Բացի դրանից, Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մարտին այցելել էր Թուրքիա, այցի հիմնական նպատակը, ինչպես նա նշել էր, երկկողմ հարաբերությունների վերսկսումն էր
2010 թվականից հետո, երբ իսրայելական հատուկ ջոկատայինները գրավեցին թուրքական «Մավի Մարմարա» լաստանավը, որը պատրաստվում էր խախտել Գազայի հատվածի շրջափակումը, երկրները իջեցրին դիվանագիտական հարաբերությունների մակարդակը և հետ կանչեցին իրենց դեսպաններին։