Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բախվել են «SHACMAN» բեռնատար և «Opel», հայրը և անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են «SHACMAN» մակնիշի բեռնատարը և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel Astra»-ի վարորդը և նրա 2 անչափահաս երեխաները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send