Հրդեհը մարել չի հաջողվում․ արտակարգ դրություն է հայտարարվել

Հրդեհը մարել չի հաջողվում․ արտակարգ դրություն է հայտարարվել

Կանադայի Ալբերտա նահանգում անվտանգության նկատառումներով նավթի արդյունահանումը զգալիորեն կրճատվել է` անտառային խոշոր հրդեհների պատճառով․ այս մասին հայտնում է Reuters-ը։

Առայժմ ենթակառուցվածքների վնասների մասին տեղեկություններ չկան։ Ակնկալվում է, որ նավթի արդյունահանումը կվերականգնվի անտառային հրդեհները վերահսկողության տակ առնելուց հետո:

Ալբերտան շաբաթ օրը արտակարգ դրություն էր հայտարարել անտառային հրդեհների պատճառով, որի հետևանքով տարհանվել է մոտ 30 հազար մարդ: Ավելի քան 100 անտառային հրդեհներ դեռևս ակտիվ են, դրանցից ավելի քան 30-ը համարվում են չվերահսկվող։ Ալբերտան պաշտոնապես օգնություն է խնդրել դաշնային կառավարությունից՝ հրդեհները մարելու համար: