Հիմա Դուք ո՞ւմ կողմից եք, ՀԱ՞ՊԿ-ի, թե՞ ՀՀ-ի, որ չունի բավարարվածության զգացում. Միրզոյան
Որքանո՞վ է կառավարության գործունեությունը համապատսխանում ԱԺ-ի կողմից հաստատված ծրագրին։ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանը այս հարցն այսօր ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ նշելով, որ ծրագրում գրված է «ՀԱՊԿ-ը դիտարկելով որպես ՀՀ անվտանգային համակարգի կարևորագույն օղակ՝ Կառավարությունը ակտիվորեն շարունակելու է ներգրավված լինել կառույցի աշխատանքներին»։
«Իսկ ձեր կատարողականում նշում եք, որ սառեցվել է իր ակտիվությունը ՀԱՊԿ-ում. սա ակնհայտ հակառակն է նրա, որ գրված է ծրագրում։ Ի՞նչ իրավունքով եք դուք դա արել»,- հարցրեց Ռուստամյանը։
Միրզոյանը պատասխանեց․ «Այո՛, հանգամանքների բերումով ՀԱՊԿ-ում մեր մասնակցությունը չենք արել այնպես, ինչպես դա ներկայացրել ենք ԱԺ-ին 2021թ-ին , ինչո՞ւ, արդեն ասացի՝ ՀՀ վրա տեղի է ունեցել հարձակում, մեր սահմանները խախտվել են և այն անվտանգային կազմակերպությունը, որտեղ մենք մի քանի այլ երկիր պայմանավորվել ենք, որ այդ դեպքերում պետք է ասենք, որ այդպիսի փաստ է տեղի ունեցել և անենք գործողություններ և եթե հարցը հնարավոր չէ լուծել քաղաքական, դիվանագիտական ճանապարհներով, ապա ռազմական փոխօգնությամբ հասնել իրար, ահա այս կազմակերպությունում, այն պայմաններում, երբ մեր վրա տեղի է ունեցել հարձակում, այդ պարտավորությունները ունեցող գործընկերների կողմից համարժեք իրենց պարտավորություններին համահունչ արձագանք չենք ստացել»։
Նա նաև հարց ուղղեց Ռուստամյանին․ «Հիմա Դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱ՞ՊԿ-ի, որը չի ուզում ասել, որ ՀՀ սահմանները ոտնահարվել են, թե՞ ՀՀ-ի, որը չունի բավարարվածության զգացում, որ ՀԱՊԿ-ը այդ փաստը չի ճանաչում»։
Մանրամասները՝ տեսանյութում