Աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը կրկին հայտնվել է հայկական շուկայում. ահազանգ

Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը Պանգասիուս տեսակի ձուկը կրկին հայտնվել է հայկական շուկայում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել գյուղատնտես, գործարար Հարություն Մնացականյանը։
«Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը Պանգասիուս տեսակի ձուկն է ,որոնց բուծում են հիմնականում հարավարևելյան Ասիայում և նրանց ներկրումն ու օգտագործումն արգելված է Եվրոպայի և Ամերիկայի երկրների մեծամասնությունում։ Այս ձուկը բուծվում է հիմնականում Վիետնամի Մեկոնգ գետում , որը հայտնի է իր անթույլատրելի աղտոտվածության մակարդակով ( գետի մեջ են լցվում արդյունաբերական թափոններ, կոյուղաջրեր , աղբ և այլն) , բացի գետի աղտոտվածությանը , այս ձկներին կերակրում են բազմատեսակ հորմոններով ու հակաբիոտիկներով։
Այն մի պահ ակտիվ սկսեց ներկրվել ՀՀ և էժան գնի շնորհիվ լայն տարածում գտավ շուկաներում։ Շնորհիվ ակտիվ սրտացավ մարդկանց , այդ թվում Բաբկեն Պիպոյանի գործուն քայլերի, ՍԱՏՄ-ի հետ համագործակցության շնորհիվ կարողացան այս ձկնատեսակի ներկրումը դադարեցնել։
Այսօր շուկայում կրկին տեսնում եմ այս ձկնատեսակը , բավականին մատչելի գնով։ Առաջարկում եմ ՍԱՏՄ-ին հնարավորինս կանխարգելել այս ձկնատեսակի ներկրումը ՀՀ, իսկ մեր հայրենակիցներին հորդորում եմ բացարձակապես չգնել այս ձկնատեսակի միսը, այն շատ վտանգավոր է»։
Սննդի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը գրառման մեկնաբանությունների բաժնում հայտնել է, որ գրառումը կդիտարկեն որպես ահազանգ և ընթացք կտան դրան։