Պակիստանը պայման է նշել Հնդկաստանի հետ հնարավոր խաղաղության համար

Պակիստանը կարող է հաշտություն կնքել, եթե Հնդկաստանը կանգնի, այս մասին Geo հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Պակիստանի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։
«Պակիստանը միշտ խաղաղություն է ցանկացել, և եթե Հնդկաստանը կանգնի հիմա, մենք նույնպես կքննարկենք խաղաղության հնարավորությունը և հակահարված չենք տա և ոչինչ չենք անի»,- ընդգծել է նախարարը։
Նրա խոսքով՝ պետությունն իսկապես խաղաղություն է ուզում և որ Պակիստանի նպատակը «ոչ թե ռեսուրսների ոչնչացումն ու վատնումն է, այլ որեւէ երկրի հեգեմոնիայի բացակայությունը»։