Օդանավակայանում մի չինացու են բռնել, որի մոտ 120 կրծկալ է եղել (տեսանյութ, լուսանկարներ)
Եկատերինբուրգում մի չինացու են բռնել, որի մոտ 120 կրծկալ է եղել։
Չինաստանի քաղաքացին թռչելիս է եղել Պեկին և անցել «կանաչ» միջանցքով։ Նա իր հետ տանելիս է եղել 14 կգ քաշով չհայտարարագրված ապրանքների խմբաքանակ։ Հաղորդել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը։
Նրա խոսքով՝ կրծկալները պատկանում են իր մորը, ով Եկատերինբուրգում ներքնազգեստի խանութ ունի, և ցանկացել է արտադրանքը տանել տուն, որպեսզի գործարանում փոխանակի նույն ապրանքների հետ, միայն թե այլ գույնի։ Հետո տղամարդը ծրագրել է ապրանքը հետ բերել Ռուսաստան ու վաճառել։
Չինացին նշել է, որ չի իմացել ապրանքը հայտարարագրելու անհրաժեշտության մասին։ Նրա նկատմամբ հարուցվել է վարչական գործ։ Նրան սպառնում է կրծկալների արժեքի կեսից երկու անգամ ավելի մեծ տուգանք՝ հնարավոր բռնագրավմամբ։
Տեսանյութն ու լուսանկարներն այստեղ