Վթար Արշակունյաց պողոտայում, բախվել են «BMW»-ներ, որոնցից մեկն էլ հետո՝ ծառին. Shamshyan

Այսօր՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են «BMW X5» և մեկ այլ «BMW» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Բախման հետևանքով «BMW»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել ծառին:
Դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնել, հայտնելով, որ իրենք չեն տուժել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափութայն փորձաքննության, եղել են սթափ:
Պարեկային ծառայությունն էլ ունի տեղեկություն, որ վթարի մեղավորը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից «BMW X5»-ի վարրոդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է