Հայտնաբերվել է խորտակված սուպերզբոսանավի 6-րդ ուղևորի մարմինը

Հայտնաբերվել է խորտակված սուպերզբոսանավի 6-րդ ուղևորի մարմինը

Ջրասուզորդները հայտնաբերել են վեցերորդ ուղևորի մարմինը, ով անհետ կորած էր համարվում Իտալիայի Սիցիլիա կղզում ափերի մոտ զբոսանավի խորտակումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում ճանաչվել էին  49 մ խորության վրա խորտակված առագաստանավից ջրի երես հանված ևս հինգ զոհեր, խոսքը 18-ամյա Հաննա Լինչի մասին է։ Նա բրիտանացի տեխմագնատ Մայքլ Լինչի դուստրն է, ով նույնպես մահացել է նավի խորտակման ժամանակ։

Այսպիսով, սուպերզբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է յոթ մարդու։ Բացի նավը պատկանող Մայքլ Լինչից և Հաննայից, զոհերի թվում են աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ Morgan Stanley International-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոնաթան Բլումերն ու նրա կինը՝ Ջուդին, բրիտանական Clifford Chance ընկերության իրավաբանն Քրիս Մորվիլոն ու նրա կինը՝ Նեդան, զբոսանավերի խոհարար Ռեկալդո Թոմասը: 15 ուղեւորի հաջողվել է փրկվել, այդ թվում՝ Մայքլ Լինչի կնոջը։