Հարբուխի դեմ լավագույն միջոցը․ Հոնի բուժիչ հատկությունները

Հարբուխի դեմ լավագույն միջոցը․ Հոնի բուժիչ հատկությունները

Հոնը հարուստ է P-ակտիվություն ունեցող նյութերով (ռուտին) և ասկորբինաթթվով, ինչի շնորհիվ ունի ճնշումն իջեցնող հատկություն։ Հարուստ է կարոտինով, պարունակում է տոկոֆերոլներ (E), ունի հակաօքսիդանտ հատկություն։ Կալիումը և մագնիումն օգտակար են սրտին։

Հոնի պտուղը լավացնում է ախորժակը, սթափեցնում գինովցած մարդուն, որպես կանխարգելիչ միջոց` խորհուրդ է տրվում, եթե կա սնդիկից կամ կապարից թունավորվելու վտանգ։ Պտղի մեջ պարունակվող պեկտինը և բջջանյութը նպաստում են թույների հեռացմանն օրգանիզմից։
Հյութն օգտակար է շաքարային դիաբետի, կարծրախտի (սկլերոզ), մրսածության, գիրության դեպքում, կանխարգելում է ածխաջրերի փոխակերպումը ճարպի։
Պտուղը հարուստ է օրգանական թթուներով` խնձորի, կիտրոնի, սաթի (մինչև 3,5 տոկոս)։ Չինացիները պտղի թուրմով բուժում են ցիստիտը, ականջների աղմուկը, հյութը և օշարակը խորհուրդ են տալիս` որպես օրգանիզմն ամրացնող միջոց։ Հոնի հյութը բուժում է խորը վերքերը, գինու հետ խառնուրդը հեռացնում է իժի թույնը։
Արմատը կամ կեղևը վայրի տանձենու պտղի հետ (1։3) համատեղ եփված` բուժում են լուծը։ Պտղի արմատի կամ կեղևի եփուկը կիրառում են մալարիայի, տենդի, թոքախտի բուժման ժամանակ։

Հոնի և վայրի տանձենու պտուղներից պատրաստված կոմպոտն օգտակար է միզապարկի, երիկամների բորբոքման դեպքում, նվազեցնում է միզաթթվի պարունակությունն օրգանիզմում, նպաստում է մանր քարերի հեռացմանը։

Հոնի և խնձորի թանձր եփուկն ավելացնում է արյունը։

Բանն այն է, որ հոնը պարունակում է մեծ քանակությամբ օրգանական թթուներ՝ խնձորաթթու, կիտրոնաթթու, պեկտինային նյութեր և ֆիտոցիդներ, դաբաղանյութեր և 30-60 տոկոս վիտամին C:

Իր քիմիական բաղադրության շնորհիվ ախորժաբեր, հակատենդային, արյան ճնշումը կարգավորող և անոթային աթերոսկլերոզը կանխող բնական դեղամիջոց է:

Ցուցված է նաև լյարդի ու երիկամների հիվանդությունների, ինչպես նաև նյութափոխանակության խանգարումների դեպքում: Շաքարային դիաբետի ժամանակ օգտակար է թարմ պտուղներից պատրատված հյութը:

Դեռևս հին ժամանակներից հոնի թուրմն օգտագործվել է ռախիտի, անգինայի, խոզուկի, քութեշի և շատ այլ հիվանդությունների դեպքում: