Բժիշկ Մյասնիկովը նշել է ինչու վիտամին C-ն կարող է վտանգավոր լինել

Բժիշկ Մյասնիկովը նշել է ինչու վիտամին C-ն կարող է վտանգավոր լինել

Բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովն ասել է, որ օրգանիզմում վիտամին C-ի ավելցուկը կարող է հանգեցնել երիկամների քարերի առաջացման։ Մասնագետը պատմել է, որ շատերն անզուսպ օգտագործում են այս վիտամինը, քանի որ այն հայտնի է որպես մրսածության դեմ պայքարելու միջոց։

Բժիշկը զգուշացրել է, որ վիտամին C-ի չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել երիկամների քարերի առաջացմանը։ Նա խորհուրդ է տվել զերծ մնալ դեղագործական վիտամինների չափից ավելի օգտագործումից։

Մյասնիկովի խոսքով, նպատակահարմար է սննդակարգում ներառել C վիտամին պարունակող ավելի բնական մթերքներ՝ կիվի, ելակ, քաղցր պղպեղ, սև հաղարջ՝ օրգանիզմը դրանով հագեցնելու համար։