Նվազագույն ամսական աշխատավարձը 12 հազար դրամով կբարձրանա

Նվազագույն ամսական աշխատավարձը 12 հազար դրամով կբարձրանա

Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է նաև «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով նախատեսվում է նվազագույն աշխատավարձի չափը սահմանել 80 000 դրամ։

Նշենք, որ այս պահին նվազագույն ամսական աշխատավարձը 68 000 դրամ է։ Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով կաճեն շուրջ 16.4 մլրդ դրամի չափով:

Հիշեցնենք, որ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի համաձայն՝ կառավարությունը մինչև 2026 թվականը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85,000 ՀՀ դրամ սահմանելու ուղղությամբ։