Ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է բրազիլացի 7 երկրպագու

Բրազիլական «Կորինտիանս» ակումբի յոթ երկրպագուներ զոհվել են ավտովթարի հետևանքով. հայտնում է Globo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ երկրպագուներով ավտոբուսը շրջվել է Բելու Օրիզոնտեի մայրուղու վրա։ Բրազիլիայի առաջնության «Կրուզեյրոյի» հետ խաղից հետո (1:1) 46 հոգանոց խումբը վերադառնում էր Սան Պաուլու։ Յոթ մարդ տեղում մահացել է, ևս 10-ը վնասվածքներ ունեն։
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության ծառայությունները։ Բազմաթիվ կոտրվածքներով տուժածներից մեկը հոսպիտալացվել է ուղղաթիռով։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld