Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մարոկկայի թագավորը Ալժիրի հետ կապերը վերականգնելու պատրաստակամություն է հայտնել

Blog Image

Մարոկկոյի թագավոր Մուհամմադ VI-ը շաբաթ օրը կայացած ելույթի ընթացքում վերահաստատել է Ալժիրի հետ հարաբերությունները վերականգնելու իր պատրաստակամությունը, հաղորդում է AFP-ն եւ հիշեցնում, որ որ երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են անցյալ տարի:

«Մենք անհամբեր սպասում ենք Ալժիրի նախագահության հետ համագործակցությանը, որպեսզի Մարոկկոն եւ Ալժիրը կարողանան ձեռք ձեռքի տված աշխատել երկու եղբայրական ժողովուրդների միջեւ նորմալ հարաբերություններ հաստատելու համար», - ասել է Մուհամմադը՝ շեշտելով, որ մարոկկացի եւ ալժիրցի եղբայրներին բաժանող սահմանները երբեք խոչընդոտ չեն լինի փոխգործակցության եւ փոխըմբռնման համար:

Նա կոչ է արել մարոկկացիներին՝ «պահպանել եղբայրության, համերաշխության եւ բարիդրացիության ոգին ալժիրցի եղբայրների նկատմամբ»։

Մարոկկոն եւ Ալժիրը երկար ժամանակ հակամարտության մեջ են՝ Արեւմտյան Սահարայի վիճելի տարածքի համար, որտեղ Ալժիրի կողմից աջակցություն վայելող ճակատը ձգտում է անկախանալ Ռաբատի իշխանությունից:

Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Մարոկկոյի հետ 2021 թվականի օգոստոսին՝ Ռաբաթին մեղադրելով ռազմական գործողությունների մեջ։

Ռաբաթն իր հերթին հայտարարել է այս որոշման անհիմն լինելու մասին։

Send