ՀԱՄԱՍ-ը հաստատել է հրադադարը Գազայում

ՀԱՄԱՍ-ը հաստատել է հրադադարը Գազայում՝ այն անվանելով Իսրայելի հետ «հակամարտության շրջադարձային կետ»:
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից. ասել է Կատարի վարչապետը։
Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլը կտեւի 42 օր, որի ընթացքում կորոշվեն հաջորդ փուլի պայմանները։
Իսրայելի հետ գործարքի առաջին փուլում ՀԱՄԱՍ-ը կազատի 33 պատանդի։
Հարյուրավոր պաղեստինցիներ հավաքվել են Հորդանան գետի Արևմտյան ափում՝ նշելու հրադադարի հռչակումը 465-օրյա պատերազմից հետո, որի հետևանքով զոհվեց ավելի քան 46600 մարդ։
Կադրերը՝ այստեղ