Կողմ եմ, որ Արցախը գոնե այս վիճակում մնա, բայց հետագայում լինի կարգավիճակը լուծելու հնարավորություն

Այս մարդիկ, որոնց անգամ մարդ չեմ ուզում ասել, ցույց են տալիս, որ իրենց համար կարևորն իրենց իշխանությունը պահելն է և ամենևին էլ կարևոր չի՝ Արցախը կլինի, թե չի լինի, Սյունիքի այս կամ այն գյուղը կլինի մերը, թե չի լինի: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Վերջինս, նշենք, այս պահին Ֆրանսիայի հրապարակում է, որտեղ ընթանում է Միասնության հանրահավաքը:
Լրագրողի հարցին, թե իր համար սեղանին դրված փաստաթղթերից ո՞ր տարբերակն է ընդունելի՝ ռուսական, թե՞ արևմտյան, Արթուր Վանեցյանն ասաց, որ այս պահին պաշտոնապես որևէ թուղթ չկա և կարելի է խոսել միայն մամուլում շրջանառվող վարկածների մասին: Իսկ դրանց համաձայն՝ կա միացյալ Արևմուտքի առաջարկ, որն Արցախը դուրս է թողնում Հայաստանի հետ որևէ կապ ունենալուց և ուղիղ ասում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, իսկ ռուսական տարբերակը, դարձյալ մամուլի հրապարակումների համաձայն, ասում է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է հետաձգվի, ստատուս-քվոն պահպանվի՝ թողնելով այս հարցը սերունդներին.
«Միանշանակ ես կողմնակից եմ, որ Արցախը մնա՝ գոնե, այս իրավիճակում, բայց մենք ունենանք հնարավորություն հետագայում Արցախի հարցը լուծելու»,- շեշտեց Արթուր Վանեցյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: