Եղիսաբեթ II-ը Ադրբեջանի նախագահից նժույգ է նվեր ստացել

Մայիսի 12-15-ը Մեծ Բրիտանիայում անցկացվել է ավանդական Վինձորի թագավորական ձիերի շոուն։ Այս մասին հայտնում է Turan-ը։
Այս միջոցառմանը մասնակցել են նաեւ Ադրբեջանի ձիասպորտի ֆեդերացիայի անդամները։
Շոուի շրջանակներում Վինձորյան պալատում Եղիսաբեթ II թագուհուն հանձնել են Ադրբեջանի նախագահի նվերը՝ ղարաբաղյան «Շոհրատ» («Փառք») նժույգը:
Նվերը հանձնել է ֆեդերացիայի ղեկավար Էլչին Գուլիեւը։