Երևանում հայտնված ադրբեջանցի բլոգերի հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևանում հայտնված ադրբեջանցի բլոգերի հետ կապված  քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևանի կենտրոնում ադրբեջանցի բլոգերի հայտնվելու հանգամանքներն իրավապահները պարզում են, ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

Մարտի 25-ին համացանցում տեսանյութ էր տարածվել։ Դրանում երևում էր, որ ադրբեջանցի երիտասարդը Երևանի կենտրոնում ազատ շրջում է։ Նա ասել էր, թե ինքը «պատմական քաղաքում» է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):