Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեխան մամայից խնդրում է մի գդալ շաքարավազ ճարի, որ «վերջին» անգամ քաղցր թեյ խմի․․․#ԱրցախիՁայնը

Blog Image

Օգտատեր Gohar Manushakyan Chalyan-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«21-րդ դար։

Արցախում 14 տարեկան երեխան սկսել ա սննդից հրաժարվել, ամբողջ օրը լացում է, որովհետև տան շաքարավազը վերջացել է, իսկ ինքը կարոտ է մնացել քաղցր թեյ խմել։ Ասածս ինչ է, արցախցիներ ջան, եթե կգտնվի մարդ, ով մի քանի գդալ շաքարավազ ավելորդ կունենա ու կուզենա տալ, գրեք` կոնտակտ կտամ։ Երեխան Մարտունիից է, մամայից խնդրում է մի գդալ շաքարավազ ճարի, որ "վերջին" անգամ քաղցր թեյ խմի։

Երբեք չէի մտածի, որ կհասնենք այնպիսի մի օրվա, որ նման գրառում կանեմ»։

MediaHub-ը փորձում է Արցախի ձայնը լսելի դարձնել աշխարհին, ցույց տալ մարդկային ճակատագրերն այս աղետալի օրերին: Աշխարհը լուռ է, բայց լուռ հետևել, թե ինչ է կատարվում հայկական երկրորդ պետությունում մենք չենք կարող....

Send