Ռուսական կողմը մանրամասներ է հայտնել Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցից

Ռուսական կողմը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից։
Կրեմլը հայտնել է, որ քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը՝ նաև հաշվի առնելով Բաքու պետական այցի ընթացքում Պուտինի և Ալիևի բանակցությունները:
Վերահաստատվել է ռուսական կողմի «պատրաստակամությունը հետագայում ևս աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագրի մշակման, սահմանազատման և սահմանագծման գործընթացի առաջմղման, ինչպես նաև տրանսպորտային-լոգիստիկ կապերի ապաշրջափակման համար»։
Երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակության ժամանակ հատուկ ընդգծվել է առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները: