Եկեղեցին մենք ամենքս ենք․ Արշակ Սրբազան

Փորձությունների հաղթահարումը եկեղեցու առաքելությունն է։ Ստեղծվել են իրավիճակներ, երբ եկեղեցին նորից պետք է հաղթահարի փորձություններ։ Այս մասին ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու ակցիայի ժամանակ հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Եկեղեցին մենք ամենքս ենք։ Լինել եկեղեցու կողքին, նշանակում է լինել ինքդ քո կողքին, պաշտպանել քո ինքնությունը, պաշտպանել քո ապրելու իրավունքն ու քո արժանապատվությունը»,- ասաց նա:

Նա խորը գոհունակություն արտահայտեց եւ օրհնություն փոխանցեց երիտասարդներին համախմբման համար՝ նշելով, որ «մեր կյանքը պայքար է, եւ այդ պայքարը, հավատը հաստատելու պայքարը պիտի առաջ մղենք»:

Մանրամասները՝ տեսանյութում