Գրիպը նոր համաճարակի պատճառ. «Վիրուս X»-ը սպառնալիք կդառնա ողջ աշխարհի համար

Գրիպը նոր համաճարակի պատճառ. «Վիրուս X»-ը սպառնալիք կդառնա ողջ աշխարհի համար

Գրիպի վիրուսը կարող է նոր համաճարակի պատճառ դառնալ. այդ մասին գրում է The Guardian-ը՝ միջազգային հետազոտության վրա հիմնվելով։

Հարցմանը մասնակցել են 187 գիտնականներ ամբողջ աշխարհից: Նրանցից 57 տոկոսը նշել է, որ նոր համաճարակ է առաջանալու գրիպի վիրուսի մեկ այլ շտամի պատճառով: Հարցվածների ևս 21 տոկոսը վստահ է, որ «Վիրուս X»-ը սպառնալիք կդառնա ողջ աշխարհի համար։

«Ամեն ձմեռ գրիպ է հայտնվում։ Այս բռնկումները կարելի է անվանել փոքր համաճարակներ։ Դրանք քիչ թե շատ վերահսկվում են, քանի որ դրանց առաջացնող տարբեր շտամները բավականաչափ վիրուսային չեն: Բայց դա պարտադիր չէ, որ միշտ այդպես լինի», - ասում է Քյոլնի համալսարանի գիտաշխատող Ջոն Սալմանտոն-Գարսիան:

Բացի այդ, հարցված գիտնականների 15 տոկոսը վստահ է, որ Sars-CoV-2-ը կրկին կարող է համաճարակի պատճառ դառնալ:

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world