Ջեյհուն Բայրամովն ամերիկացի դիվանագետին ներկայացրել է ՀՀ-ի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ գործընթացը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր՝ ապրիլի 26-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Կովկասի, տարածաշրջանային հակամարտությունների և Հարավային Եվրոպայի հարցերով օգնական Էրիկ Օլսոնին, հայտնում է ԻՆՏԵՐՖԱՔՍ Ադրբեջանը՝ այդ երկրի ԱԳՆ-ին հղումով։
Ինչպես ասվում է տարածած հաղորդագրության մեջ, տեղի է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ կարծիքների փոխանակում, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրած քայլերի շուրջ։
Բայրամովն այդ համատեքստում զրուցակցին է ներկայացրել հետպատերազմական շրջանում Հայաստանի հետ ապագա խաղաղության համաձայնագրի մշակման գործընթացը, սահմանների սահմանազատման հարցը, բոլոր հաղորդակցական ուղիների բացմանն ու փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը։