Մախաչկալայի գազալցակայաններից մեկում հզոր պայթյուն է որոտացել. կան զոհեր (տեսանյութ)

Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել Մախաչկալայի ծայրամասում գտնվող գազալցակայանում։
««Այսօր Մախաչկալայում պայթյուն է որոտացել գազալցակայաններից մեկում։ Զոհերի թիվը ճշտվում է։ Տեղում աշխատում են փրկարարներն ու բժիշկները։ Իրավիճակն իմ անձնական հսկողության տակ է»,- գրել է Մելիքովն իր Telegram-ում։
Ըստ լրատվականների՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի։ Գազալցակայանից հրդեհը տարածվել է հարակից տներ. բնակիչները շտապ տարհանվում են։
Տեսանյութն՝ այստեղ